34267 դիտում
18:06 13-12-2021
Ձեզ բացակա չենք դնի. Այնթապում 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած այնթապցի հերոսների անունով բացվեց հուշաղբյուր-հուշահամալիր. նախաձեռնության հեղինակները հերոսի հարազատներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան 44-օրյա պատերազմից անմասն չմնաց նաև Այնթապ գյուղը։ Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Այնթապ գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած այնթափցի հերոսների անուններով հավերժի փառքի հուշաղբյուր-հուշահամալիր։
Բացմանը ներկա էին լեգենդ դարձած հերոսների հերոսածին մայրերը, Այնթապի համայնքապետարանի աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ ու պատանի երկրապահականներ։
Նախաձեռնությունը 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկ Գասպարյանի ընտանիքինն է։ Հերոսի ծնողները՝ Մկրտիչ և Նարինե Գասպարյանները, իրենց որդիների՝ Հովհաննեսի ու Սարգիսի հետ կյանքի կոչեցին այդ սուրբ գործը։ Ընտանիքը ողջ ֆինանսավորումը վերցրեց իր վրա, սակայն այստեղ էլ այնթափցին ապացուցեց չարենցյան հայտնի խոսքը՝ «Ո՛վ, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժիմեջ է», ու այս ազգանվեր գործին միացան Գասպարյանների հարևանները, ընկերները, հարազատներն ու բարեկամները, ու գրեթե 24 ժամ շարունակ կառուցվում էր հուշաբյուրը։
Արհեստավորը հարևան Ծովակ Գալստյանն է, ում եղբայրը՝ Սևակ Գալստյանը, նույնպես նահատակվել է արցախյան 44-օրյա պատերազմում, ու հիմա, ինչպես հավաքվածներն էին նշում, Գասպարյանների շնորհիվ Այնթափի այս վայրը դարձել է իրենց համար սրբատեղի։
Նրանք ասում էին. «Ամեն անգամ, այցելելով հուշաղբյուր, ի լուր աշխարհի՝ բարձրաձայնելու ենք՝ ժամկետային զինծառայողներ՝ 20-ամյա Հայկ Գասպարյան, 18-ամյա Նվեր Հակոբյան, 18-ամյա Գոռ Հակոբյան, Էդգար Սազբանդյան, 18-ամյա Գնել Ավագյան, 18-ամյա Ազատ Ալոյան, 23-ամյա Կարապետ Հակոբյան, 20-ամյա Գևորգ Գևորգյան, կամավորականներ՝ 31-ամյա Անդրանիկ Գևորգյան, 48-ամյա Արթուր Գանադյան և 40-ամյա Ղամբար Խաչատրյան, մենք ձեզ բացակա չենք դնի, դուք այսուհետ մեր գյուղի լեգենդներն եք։ Հանուն Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանության՝ զոհաբերեցիք Աստծո կողմից ձեզ պարգև հասած ամենաթանկը՝ ձեր կյանքը, ու մենք գիտենք, որ թուրք-ադրբեջանական, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ դուք կռվի եք ելել ու այդ կռվում դուք հաղթել եք, պարտվել է դիվանագիտությունը։ Պատմությունը դա կապացուցի, ու մենք հպարտ ենք, որ մեր այնթափցիներն էլ են մնալու պատմության էջերում՝ որպես կռվող, որպես չհանձնվող զինվորներ ու կամավորականներ։ Այս վայրը, որը Գասպարյան ընտանիքի կողմից մեզ համար դարձավ մի նոր Եռաբլուր զինվորական պանթեոն, միշտ այցելելու ենք, ծաղիկներ ենք խոնարհելու, խնկարկելու ենք, իսկ տղաները բանակ զորակոչվելուց այցելելու են այստեղ ու երդվելու են, որ ինչպես դուք եք բարձր պահել այնթափցու պատիվն ու անունը, այնպես էլ իրենք են պահելու»։
Հոգևոր հովվի կողմից օծվեց հուշաղբյուրը, ապա սպիտակ սավաններն օջեցրեցին հերոսների որդիները, ու ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խմեցին հուշաղբյուրի ջրից։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ, խմելով ջուրը, ասում էին. «Քո շինողի օր-կյանքը ջրի նման երկարի»։
Ծաղիկների խոնարհումից հետո տեղի ունեցավ հերոսների մեծարման երեկո՝ կենդանի երգ ու պարով ու ասմունքով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 492+
492+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)