211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. «Kia»-ն Կոմիտասի պողոտայում բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան վիրավորներ. ըստ տեղեկությունների՝ պատճառը մեկ այլ ավտոմեքենայի կողմից կա՛մ «Kia»-ին բախվելն է եղել, կա՛մ վթարային իրավիճակ ստեղծելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1111 դիտում article-date 11:03 13-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոցի խաչմերուկ ընթանալիս «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Սիրեկանյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նշան Թադևոսյանն ու պարեկ Դավիթ Սիրունյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունները: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը կամ նշված ավտոմեքնեային բախվելը, ինչից հետո «Kia»-ն կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և տեղի է ունեցել վթարը:

Պարեկային ծառայությունը ճշտում է այս տեղեկությունը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր