211652_close_icon
views-count59463 դիտում article-date 15:26 04-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Honda-ն․ կա վիրավոր․ պարեկները ստացել են տեղեկություն, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ու ինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները։ Սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։

Վթարի մասին Պարկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր