211652_close_icon
views-count106474 դիտում article-date 20:42 21-10-2021

Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Քիչ առաջ  Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից:

Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 Այս պահին հիվանդանոցում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ  3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: 

Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Այդ պահին վիրավորին հետազորտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:  Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: 

Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր