211652_close_icon
views-count28730 դիտում article-date 16:48 17-10-2021

Դիլիջանում Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս զինվորների շիրիմները խոշոր եղջերավոր անասունները ապականում են. իսկ տեղի իշխանիկներն ընկած ձայն են «մուրում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկվանից  SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Դիլիջան քաղաքի բնակիչներից,  ովքեր իրենց զայրույթն են հայտնում  որ Դիլիջանի  քաղաքապետարանի պաշտոնյաները  ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի խոշոր եղջերավոր անասուններն ու ձիերի երամակները  Դիլիջանում հայտնի «Պապանինո» թաղամասում հուշարձանի հարևանությամբ  գնտվող գերեզմաններում չհայտնվեն:

Ահազանգողներն ասում են. «2 օր  առաջ տեղեկացանք, որ  նշված գերեզմանում խոշոր եղջերավոր անասունները մտնում են գերեզմաններ ու  կեղտոտում  շիրիմները:

Բազմիցս դիմել ենք Դիլիջանի քաղաքապետարան, որպեսզի գերեզմանները ցանկապատվեն, բայց զուր: Ինչպես ասում են՝ էշ մի սատկի, գարուն կգա, կամ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը:

Խոշոր եղջերավոր անասուննեը կեղտոտել են  նաև է Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված  հերոսներ Էրիկ Նահապետյանի և Կարեն Մելիքսեթյանի շիրիմները:

Գոնե այսքանից հետո Դիլիջանի քաղաքային իշխանությունը, ովքեր հիմա ավելի շատ ընկած են ձայն «մուրալու» հետևից,  հետևություններ անեն և այդ ցանկապատի հարցը լուծեն:

Լուսանկարները՝ SHAMSHYAN.com-ի ընթերցողի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր