28633 դիտում
14:08 17-10-2021
Ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս էլ բախվել է գովազդային վահանակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ն էլ բախվել է երկաթե գովազգային վահանակին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+