16232 դիտում
18:18 20-06-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «LADA» -ն. վերջինը բախվել է երկաթե գովազդային վահանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում բախվել են 35-ամյա Դավիթ Արսենյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 19-ամյա Արտյոմ Պետրոսյանի վարած «LADA 211440» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով «LADA»-ն բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
40003 դիտում
20:42 20-03-2022
Ավտովթար Կոտայքի մարզում. 39-ամյա վարորդը Lada-ով բախվել է երկաթե գովազդային վահանակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ