3222 դիտում
10:07 16-10-2021
Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանության վստահությունը նկատելիորեն նվազել է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին շաբաթների ընթացքում կառավարության շենքի դիմաց պարբերաբար հավաքվում են Արցախի տարբեր շրջաններում իրենց բնակավայրերն ու տները կորցրած արցախցիները՝ հադրութցիներ, քաշաթաղցիներ, քարվաճառցիներ և այլն։ Բողոքի ցույցերի հիմնական խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ ՀՀ իշխանությունները պատշաճ քայլեր չեն իրականացնում տվյալ տարածքների բնակիչների կեցության հարցը լուծելու համար, և երկրորդ՝ այդ բողոքի մի մասն էլ ուղղված է Արցախի իշխանություններին, որովհետև ակցիայի մասնակիցները տարբեր փաստեր են բերում, թե ՀՀ-ից Արցախ ուղղվող գումարները պատշաճ չեն օգտագործվում՝ Արցախի իշխանությունները կա՛մ աննպատակ վատնում են, կա՛մ ուղղակի յուրացնում՝ դնելով սեփական գրպանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Արցախից տարբեր խողովակներով կապ են հաստատում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ֆինանսական տարբեր չարաշահումների մասին տեղեկություններ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ Փաշինյանը հայաստանյան պետբյուջեից Արցախին հատկացվող գումարների մասով առանձին աուդիտ կազմակերպի, որպեսզի հասկանալի լինի, թե այդ հատկացումներն ի՞նչ ճակատագիր են ունենում և կոնկրետ ինչի՞ն են ծառայել։
Հավելենք նաև, որ, մեր ունեցած տեղեկության համաձայն, վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վստահությունը նկատելիորեն նվազել է, ուղղակի նրանով դեռևս չեն զբաղվում, որովհետև դրա ժամանակը չունեն առայժմ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2446 դիտում
23:20 11-07-2019
Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1529 դիտում
11:16 27-09-2018
Հայաստանի եւ Մադագասկարի միջեւ շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են. Մնացականյան
11761 դիտում
15:52 09-06-2020
Ինչո՞ւ է կորոնավիրուսից բուժվածների թիվը վերջին օրերին նկատելիորեն աճել. պարզաբանում է նախարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»