211652_close_icon
views-count1683 դիտում article-date 15:02 15-10-2021

Անցած 3.5 տարիներին խոսքի ազատության և մամուլի դեմ իշխանության գործողությունները խիստ համակարգված և հետևողական են. նրանք պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում. Սաթիկ Սեյրանյան. Tert.am

Հեղափոխությունից հետո այն, ինչ տեղի է ունենում մամուլի, խոսքի ազատության նկատմամբ, ինչ-որ իմաստով հետին պլան է մղում այն դեպքերը, որ տեղի են ունեցել նախկին իշխանությունների ժամանակ:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ նշելով, որ թեև բոլոր իշխանությունները մշտապես ցանկացել են ինչ-որ իմաստով ազատվել կամ լռեցնել ազատ խոսքը, բայց վերջին 3.5 տարում վիճակն անհամեմատելի է:

Ըստ Սեյրանյանի՝ այս ընթացքում լրագրողները շատ կոշտ, դաժան հարձակումների ենթարկվեցին:

«Մամուլի դեմ ուղղված որևէ գործողություն գործողություն է խոսքի ազատության, տեղեկացված լինելու իրավունքի դեմ: Այն ամբողջ իրավիճակը, որը տեղի է ունենում մամուլի շուրջ, միայն առաջին հայացքից է վերաբերում լրագրողներին, իրականում բացառապես քաղաքական խնդիր է և արտահայտում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքը: Դրա պատճառն այն է, որ ՀՀ-ում ձևավորվել և խորանում է ձևով՝ ժողովրդավարական՝ լոզունգների մակարդակում, բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր