211652_close_icon
views-count7139 դիտում article-date 18:04 14-10-2021

Ոստիկանությունը գտել է Էդմոն Մարուքյանին քաշքշած անձին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունը նյութեր նախապատրաստելու համար ստացել է Aravot.am կայքում «Այն պահից, երբ Էդմոն Մարուքյանը իջնում է մեքենայից միջադեպը պատահաբար նկարահանվում է «Անտիֆեյքի» լրագրողների կողմից. Մանրամասներ ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցածի մասին» հրապարակումը:

Հիշեցնենք՝ անհայտ անձը հոկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակի մոտ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել էր Էդմոն Մարուքյանի հետ և քաշքշել նրան: Նույն օրը պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վարդան Հ.-ն, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր