3794 դիտում
11:39 25-02-2020
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1006149.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:
Վերոհիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքին, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Փետրվարի 11-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին: Գլխավոր դատախազությունը Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
Նմանատիպ նյութեր
2380 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
7139 դիտում
18:04 14-10-2021
Ոստիկանությունը գտել է Էդմոն Մարուքյանին քաշքշած անձին. aravot.am
Այս բաժնից
439 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
436 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
532 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան