2710 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` քննարկվում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հարցը, որը բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել իրեն ավագանու կազմից հետ կանչելու վերաբերյալ, կամ, ընդհանրապես, գուցե փակվել է հետ կանչելու թեման: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումների փուլում են, իր կարծիքով` երկուշաբթի օրը ամեն ինչ կհստակեցվի:
Իսկ դիտարկմանը` արդյոք այս ամենը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա հնարավոր ճնշումների հետևանք է, Խաժակյանը նշեց. «Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի և մեզ ընտրողի, մեր՝ սոցիալական հենարան հանդիսացող ընտրողի տեսակետը: Որևէ այլ մեկը չի կարող ճնշել, առավել ևս պարոն Մարուքյանը միշտ իմ գործունեության թիկունքում է եղել և որևէ կերպ չէր կարող ինձ կաշկանդել, ուստի այդ խոսակցությունները իրականության հետ որևէ աղերս չունեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը