Ֆիլիպիններում Maring թայֆունը 19 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած, հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը:
Ներկայում սթայֆունը նահանջել է Ֆիլիպինների տարածքից, սակայն օդերևութաբանները նախազգուշացրել են,որ հորդառատ անձրևները կարող են շարունակվել։
Տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ: