Ալժիրի հավաքականի պատմական հաջողությունը երկու մարդու մահվան պատճառ է դարձել
Ալժիրի հավաքականը իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Խմբային փուլի վերջին խաղում աֆրիկական հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսատանի ընտրանու հետ և իր խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը: Ռուսատանի հետ կայացած հանդիպումից հետո Ալժիրի տարբեր քաղաքի բնակիչներ դուրս են եկել փողոցներ տոնելու իրենց հավաքականի փառահեղ հաջողությունը: Սակայն տոնակատարությունը վերածվել է զանգվածային անկարգությունների,ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 31-ը վիրավորվել են: