1733 դիտում
17:30 12-10-2021
ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն ԱԱՀ-ով. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն գործուն քայլեր է իրականացնում:
Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով, արժանացել է Կառավարության հավանությանը և Ազգային ժողովում ընդունվել առաջին ընթերցմամբ:
Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը և հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները: Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է քաղաքացիներին՝ հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու։
Օրինակ, ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ է պատվիրել «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ «Ֆեյսբուքի» կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։
Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո, քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ «Ֆեյսբուքն» է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե: Մեկ այլ օրինակ. ենթադրենք քաղաքացին օգտվում է «Zoom» էլեկտրոնային հարթակով մատուցվող վճարովի որևէ կրթական ծառայությունից:
Այս դեպքում ևս ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե, իսկ ֆիզիկական անձը որևէ գործողություն չի անելու:
Էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, և կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու և ՀՀ պետական բյուջե վճարելու համար: ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
14:33 05-10-2021
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները կհարկվեն
1279 դիտում
19:14 08-12-2020
ՊԵԿ-ն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները
Այս բաժնից
1714 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ