211652_close_icon
views-count20127 դիտում article-date 10:40 12-10-2021

Պետությունն աղքատացրել է երեք անչափահաս երեխաների հորը․ Forrights.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Աբգարյանի բազմանդամ ընտանիքն աղքատացել է այն բանից հետո, երբ  44-օրյա պատերազմի ընթացքում պետությունն Արմենից վերցրել է նրա «Կամազ» մակնիշի մեքենան եւ փոխարենը  վերադարձրել մեղատի ջարդոն: Գրում է Forrights.am-ը։
 
Արմենն ապրում է Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում: Երեք անչափահաս երեխաներ ունի, ընտանիքը սպասում է 4-րդ երեխային: Աբգարյանների սոցալակն վիճակը գնալով ծանրանում է:

«Հոկտեմբերի  20-ին ձեռքիցս վերցրեցին, ասացին, եթե չտաս ուրեմն ազգի դավաճան ես: 45 օր հետ ասացին՝ արի ավտոդ տար, գնացել այս վիճակով տեսա: Երկու ամիս մնաց Արմավիրում, գնացի տեսա, որ վրայից ամորտիզատները գողացել են: Հիմա բերել եմ իմ հայաթ, որ ուրիշ բաներ չգողանան»,- ասում է Արմենը:

Աբգարյանների բազմանդամ ընտանիքը վերջերս է առանձնացել Արմենի ծնողներից եւ բնակվում է նորկառույց տանը, որի շինարարությունը սկսել են տարիներ առաջ, բայց առ այսօր ֆինասական խնդիրների պատճառով ավարտուն տեսքի չեն հասցրել:

Արմենը «Կամազի» միջոցով կարողացել է հոգալ ընտանիքի կարիքները: Աշխատել է գյուղում գործող ավազի հանքում, բացի այս համագյուղացիների բերքն է տեղափոխել, որի դիմաց վճարվել է:  «Սա իմ աշխատանքի միջոցն է, ես սրանով էի իմ տունը պահում, բայց հիմա մեկ տարի է էս վիճակն է»,- ասում է նա եւ թվարկում, թե բեռնատարն ինչ խնդիրներ ունի:

«Մատոռը խփած է, ռեսորները ջարդած է, ակումլատները տեղում չեն, անիվները փոխել են: Այս ավտոն արժեր տասը հազար դոլոր, բայց հիմա երկու հազար դոլար էլ չեն տալիս»,- նշում է նա:

Փոխհատուցում ստանալու համար Արմեն Աբգարյանը դիմել է կառավարություն, պաշտպանության եւ աշխատանքի ու սոցալական հարցերի նախարարություն, բայց բացասական պատասխանի է արժանացել:

Ընտանիքի առօրյա հոգսերը ինչ-որ առումով լուծելու համար Արմավիրի դաշտերում աշխատում է նաեւ Արմենի հղի կինը: «Հերս ա օգնում, բայց ինչքան օգնի, հաշմանդամ է: Ախպերս է դրսում ապրում, ինքն է գումար ուղարկում: Անչափահաս երեխաներ ունեմ, կինս հղի է, ես չգիտեմ, թե ոնց պետք է լինի»,- նշում է Արմենը:

Ընտանիքն այլ եկամտի աղբյուր չունի: Արմենի հայրը խաղողի այգիներ ունի, սակայն, բերքը չի մթերվում: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Forrights.am-ի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր