211652_close_icon

Օբաման իր հորը բնորոշել է որպես «համոզված աթեիստ», իսկ խորթ հորը՝ «մարդ, ով կրոնի մեջ ոչ մի օգուտ չի տեսնում»

views-count2917 դիտում article-date 16:09 04-08-2016
Բարաք Օբաման քրիստոնյա է, ում կրոնական հայացքները զարգացել են արդեն հասուն տարիքում։ Նա իր ընտանիքի անդամներին, հատկապես մորը համարել է ոչ-կրոնական անձեր։ Իսկ իր հորը նա բնորոշել է որպես «համոզված աթեիստ», իսկ խորթ հորը՝ «մարդ, ով կրոնի մեջ ոչ մի օգուտ չի տեսնում»: Օբաման բացատրել է, որ նա քսան տարեկանում աշխատելով սևամորթների եկեղեցիներում որպես համակարգող, նա հասկացել է աֆրո-ամերիկյան ավանդական կրոնների ազդեցությունը հասարակության վրա։ 2008 թվականի հունվարին Օբաման խոսեց իր քրիստոնյա լինելու պատճառների ու հավատի մասին։ Նա համոզված է, որ քրիստոնեությունը նրան տալիս է հավատ, իսկ իր հավատը՝ մեղքերից մաքրություն և հավերժական կյանք։ 2010 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարեց իր ելույթում, որ նա արդեն ընտրած քրիստոնյա է։ Նա եկել է քրիստոնեական հայացքների ավելի մեծ տարիքում, երբ նա ծանոթ դարձավ Հիսուսի գաղափարներին, և ուզել է իր քույրերին, եղբայրներին առաջնորդել այդպես։ Հավատում է, որ ինչպես վերաբերվես մյուսներին, այնպես էլ քեզ ետ կվերաբերվեն։

Նմանատիպ նյութեր