211652_close_icon
views-count19953 դիտում article-date 20:58 11-10-2021

Ալավերդիում թալանել են տեղի՝ Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը. դպրոցին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հոկտեմբերի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ալավերդի քաղաքում հաշվառված,  47-ամյա Կարինե Ռամազյանը և հայտնել, որ  հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի  7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են  Ալավերդի քաղաքի Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին հարկի երկրորդական մուտքի դուռը,  ապա մտել դպրոցի տարածք և  1-ին հարկում գտնվող կաթսայատան սենյակից ապամոնտաժելու միջոցով գողացել են 2 հատ  «BRE ՏHIANO» տեսակի ջեռուցման կաթսա:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝գողը կամ գողերը դպրոցին պատճառել են մոտ 1,5 մլն դրամի վնաս:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ռամազյանը նշված դպրոցի տնօրենն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր