«Ես ԱԱԾ-ում հարցաքննվել եմ, անուններ չեմ տվել». aravot.am
Հայաստանի պաշտպանության գրեթե բոլոր նախարարների նկատմամբ պաշտոնանկությունից հետո քրեական գործեր են հարուցվել՝ Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Միքայել Հարությունյան, Վիգեն Սարգսյանին ներգրավեցին քրգործում, նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2004-ին մեղադրանք էր առաջադրվել միանգամից երեք հոդվածով՝ քրեական օրենսգրքի 300, 301 եւ 318 հոդվածներով, որոնք նախատեսում էին ազատազրկում մինչեւ 10-15 տարի: Հիմա էլ Դավիթ Տոնոյանի հերթն է, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության համար: Ու այստեղ հարց է առաջանում՝ մեր բանակի ղեկավարները իսկապե՞ս մեկը մեկից թալանչի, գող, կոռումպացված, պաշտոնական դիրքը չարաշահող օրինազանցնե՞ր էին, թե՞ սա արդեն «բարի» ավանդույթ է, պիտի սերնդեսերունդ շարունակեն նախկին նախարարներին դատել:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Չեմ կարծում, որ պաշտպանության նախարարները կոռումպացված, թալանչի չինովնիկներ են: Դրանք շինծու գործեր են եւ շինծու միֆեր են: Նույնիսկ այս վերջին դեպքի շրջանակներում այդպես բարձրագոչ միջոցառումների իրականացումը, խուզարկությունները, հայտարարությունները նպատակահարմար չեն: Դրանք ժողովրդի համար տեսարան ապահովելու համար են՝ տվյալ իրավիճակից շեղելու, կամ այդ ֆոնի ներքո այլ գաղտնի խնդիրներ իրականացնելու: Կամ իրավիճակի համար պատասխանատուներ են փնտրում: Կոնկրետ իմ համար եմ ես պատասխան տալիս: 2 քրեական գործ կար հարուցված, որից մեկը կարճվեց, դա «Մարտի 1»-ի հետ կապված խնդիրներն էին, այդ մեղադրանքը ես չեմ ընդունել, որովհետեւ այդտեղ ես որեւիցե մեղավորություն չունեմ: Երկրորդը «ՁորաՀԷԿ»-ի գործն էր, նորից շինծու: Ինչպե՞ս կարող է ՊՆ նախարարը մեղավոր լինել, երբ այդ խնդրով զբաղվել է մասնագիտական գերատեսչությունը՝ էներգետիկայի նախարարությունը եւ «ՁորաՀԷԿ»-ի որպես խոշոր գործարք անվան տակ վաճառելն իրականացվել է կառավարության որոշմամբ, իսկ կառավարության որոշումները համապատասխան ընթացակարգով են անցնում, վերահսկում են պետության բոլոր գերատեսչությունները, իրենց կարծիքն են տալիս: Գների համեմատությունն էլ եթե վերցնենք, ապա այն ժամանակ նորմալ գնով է վաճառվել: Քննչական մարմինները փորձում են ենթատեքստ գտնել, բայց շահառուն ես չեմ, իրենք պետք է ման գան ու ինչ-որ բան գտնեն»:
Հարցին՝ Դավիթ Տոնոյանին հանիրավի՞ են մեղադրում՝ Օհանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել հանիրավի են մեղադրում, բայց ե՛ւ Դավիթ Տոնոյանը, ե՛ւ գեներալները ծանուցում ստանալուց հետո այն գեներալները չէին, որ հանգիստ չգնային եւ չմասնակցեին քննչական գործողությունների: Այդպիսի տեսարաններ ստեղծելը տեղին չէ»: Հարցին՝ կարծում եք, քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել: Նախաքննական գաղտնիություն կա, ես որպես վկա, ամբողջությամբ չեմ տիրապետում այդ գործին, թե ինչ է կատարվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։