211652_close_icon
views-count1814 դիտում article-date 20:06 10-10-2021

Գյումրիում մարզային և քաղաքային իշխանությունները բացահայտ իրականացնում են վարչական ռեսուրսի օգտագործում․ հայտարարություն

Մեր կողմից անցկացված մշտադիտարկման փաստերը մեզ իրավունք են վերապահում հայտարարել, որ մարզային և քաղաքային իշխանությունները բացահայտ իրականացնում են օրենքով արգելված վարչական ռեսուրսի օգտագործում:

Ստացված տեղեկությունները վկայում են, որ կրթական որոշ հաստատություններում, ինչպես նաև մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներում փորձ է արվում աշխատակիցներին հավաքագրել և ուղղորդել ընտրությունների ընթացքում քվեարկել իրենց համար նախընտրելի թեկնածուի օգտին:

Ուստի կոչ ենք անում իրավասու մարմիններին ուժեղացնել հսկողությունը նման երևույթները բացառելու համար։

Յուրաքանչյուրդ Ձեր թիկունքին պետք է զգաք մեր համակիրների ամենատես աչքը:

Գյումրեցին ամեն ինչ գիտի և ինքն է որոշելու իր քաղաքի ճակատագիրը:

Չհամարձակվե՛ք ճնշումներ գործադրել:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի նախընտրական շտաբ

Նմանատիպ նյութեր