211652_close_icon
views-count1415 դիտում article-date 12:46 08-10-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 1-ը` նախկինում կատարված։

Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծանր վիրավորանքի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր կեղծելու և ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի ծառահատման, կաշառակերության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու վաշխառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր