211652_close_icon
views-count2939 դիտում article-date 17:57 03-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք։ Բացահայտվել է խարդախության 7, գողության 5, խուլիգանության 2, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, դրամանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 9 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր