211652_close_icon
views-count1125 դիտում article-date 11:28 08-10-2021

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը Հռոմում հանդիպել է Մարիո Դրագիի հետ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին։

ԿԲ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ֆինանսական և տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, կարևորվել են հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր