211652_close_icon
views-count1864 դիտում article-date 16:50 05-05-2026

Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

Ազգայկն ժողովում փակ և գաղտնի քվեարկության արդյունքում՝ Մարտին Գալստյանը վերընտրվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցեց 69-ը: 

Քվեատուփում առկա էր 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չարձանագրվեցին։ Այսպիսով, Մարտին Գալստյանի օգտին «կողմ» քվեարկեց 69 պատգամավոր:

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահն է 2020 թվականի հունիսի 13-ից։

Նմանատիպ նյութեր