4333 դիտում
10:37 08-10-2021
«Բադեն-Բադենի» և «Մոնումենտի» մասին հույսերս, մի խոսքով, չիրականացան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ես, ճիշտն ասած, կարծում էի, որ ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքական դիսկուրսից աստիճանաբար կվերանան «Բադեն-Բադեն» եւ «Մոնումենտի դղյակներ» հասկացությունները: Ես հույս ունեի, որ քաղաքական ոլորտից դրանք կտեղափոխվեն իրավական դաշտ, քանի որ, ինչպես ասում են, մեխն էլ է իշխանության ձեռքը, մուրճն էլ:
Այսինքն՝ եթե ապացուցված է, որ «Մոնումենտի դղյակներից» որեւէ մեկի սեփականատերն իր այդ շինությունը կառուցել է անօրինական փողերով, ապա երեքուկես տարին, կարծում եմ, լիովին բավարար է՝ այդ սեփականատիրոջը քրեական պատասխանատվության կանչելու համար: Եթե չեն կանչել, ուրեմն, դղյակների մասին խոսակցությունը պարզապես քարոզչական դարձվածք է, որը տեղի-անտեղի օգտագործում են իշխանավորները՝ իրենց ընտրազանգվածի ատելությունը վառ պահելու համար:
Եթե ապացուցված է, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում այսինչ օրը այցելել է այսինչ խաղատունը, այնտեղ պարտվել է այսինչ գումարը եւ այդ գումարը նա հափշտակել է, ասենք, պետական բյուջեից, ապա ինչո՞ւ Երրորդ նախագահը առայսօր ազատության մեջ է: Եվ, ի դեպ, ինչու են ազատության մեջ Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը, Ալեքսանդր Սարգսյանը (նույն ինքը՝ լեգենդար «Սաշիկը»), որոնց ենթադրյալ «հանցագործությունների» մասին տարբեր ժամանակահատվածներում խոսվում էր գրեթե ամեն օր: «Մուծվե՞լ են»՝ այդ պատճառով են նրանց գոյության մասին մոռացել:
«Բադեն-Բադենի» եւ «Մոնումենտի» մասին հույսերս, մի խոսքով, չիրականացան: Վարչապետը եւ նրա թիմի ներկայացուցիչներն այդ «փաստարկը» պահում են որպես ցանկացած հարցի, ցանկացած քննադատության պատասխան: Եվ այդ տեղանունները շարունակում են հնչել Ազգային ժողովի գրեթե բոլոր նիստերի ժամանակ: Շուտով, հավանաբար, բոլոր քննարկումները տեղի են ունենալու հետեւյալ սցենարով: Հարց. ինչո՞ւ է կորոնավիրուսի դեմ այդքան քիչ մարդ պատվաստվել: Պատասխան. Բադեն-Բադեն: Հարց. ինչո՞ւ են վառելիքի գները շեշտակի բարձրացել: Պատասխան. Մոնումենտ:
․․․ Երբ ասվում է՝ «պոպուլիզմ», մարդիկ սովորաբար հասկանում են ամբոխահաճ ճառերը: Բայց այդ եղանակով, չնչին բացառությամբ, ճառում են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները՝ իշխանական եւ ընդդիմադիր. ոչ ոք չի ուզում ժողովրդին տհաճ բաներ ասել: Պոպուլիզմն, իմ կարծիքով, «չարիքը մարմնավորող» մարդկանց ու խմբերը ժողովրդի ուշադրության կենտրոնում պահելն է: Նպատակն էլ պարզ է. համոզել մարդկանց, որ իրենց բոլոր խնդիրները պայմանավորված են այդ մարդկանց գոյությամբ: Այլ կերպ ասած՝ որ բոլոր բարդ խնդիրներն ունեն հեշտ լուծումներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8916 դիտում
13:06 07-06-2014
Ծեծկռտուք՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրում. հաճախորդին ծեծելու մեջ կասկածվում է անվտանգության աշխատակիցը
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով