211652_close_icon
views-count15755 դիտում article-date 13:52 07-10-2021

14 տարի Գորիսի քաղաքապետ աշխատած Նելսոն Ոսկանյանի դեմ գործ է հարուցվել. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Գորիսում 14 տարի քաղաքապետ աշխատած Նելսոն Ոսկանյանի դեմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

2000-2014թթ. լինելով Գորիսի քաղաքապետ ու ազդեցություն ունենալով պետական ու համայնքային սեփականությունների օտարման գործընթացների նկատմամբ, ըստ այդ տեղեկությունների՝ նա առնչություն է ունեցել մի շարք հողատարածքների եւ անշարժ գույքերի սեփականության հետ։

Մասնավորապես «Գորիսի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ընկերության գույքի սեփականաշնորհման ժամանակ հողատարածքներ եւ անշարժ գույքեր ձեւակերպվել են Ոսկանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ու կազմակերպությունների անուններով. «Օգտագործելով պաշտոնեական լծակները՝ Ն. Ոսկանյանն օտարման գործընթացները կազմակերպել է ոլորտը կարգավորող իրավական նորմերի խախտմամբ՝ օտարված գույքերի ձեռքբերման գնի ու իրական շուկայական արժեքների ակնհայտ տարբերությամբ»: Բոլոր հանգամանքները պարզվում են։

Ի դեպ, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Նելսոն Ոսկանյանը Սյունիքի մարզի 2015 թ.-ի հունվարի 21-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ՝պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ 310-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը եւ անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական ՝729.000 ՀՀ դրամ վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր