Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Tert.am
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից հայտնեցին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում արգելանքի տակ է:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաց. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է, տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։