115557 դիտում
21:56 06-10-2021
Նոր մանրամասներ Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից. ենթադրյալ կասկածյալը մեկուկես տարի առաջ մասնակցություն է ունեցել Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հետ, պարզել են սեպտեմբերի 28-ին Երևանում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Դիանա Դարբինյանին մահացու հրազենային վիրավորում պատճառելու, նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանին հրազենային վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Ինչպես տեղեկացել էինք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Գասպարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2 մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին քննչական մարմինը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններից մեկին, որպեսզի դատարանը որոշում կայացնի նշված հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալ, Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Ավետիսյանի բնակության վայրում խուզարկություն կատարի:
Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և արդեն Լ. Ավետիսյանի տանը խուզարկությամբ նկուղից հայտնաբերվել են «Ֆ 1» տիպի և «ՌԳԴ» տիպի 2 նռնակներ իր պայթուցիչներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս սպանության մեջ որպես կասկածյալ որոնվող Լ. Ավետիսյանը դեռ 2019 թ.-ի ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած մեկ այլ՝ հրազենի գործադրմամբ կատարված սպանության և սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործում մասնակցություն է ունեցել: Այդ ժամանակ սպանվել էր Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահ, 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը:
Նշված սպանությունը բացահայտվել էր և դեպքի մասնակիցները կատարողի հետ հայտնաբերվել էին: Դրանց մեջ է եղել նաև Լ. Ավետիսյանը, ով այս պահին Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության գործով որոնվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն էր։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։
Ոստիկաններն ու քննիչներն պարզել էին սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։
Պարզվել էր նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցոների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել էր նաև ծեծկռտուքի։
Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել էր ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանոթյան գնդապետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Նավասարդյանի) գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արման Նահապետյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել էին ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Կասկածյալը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ էր, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չէինք հրապարակել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ ճիվաղը մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակոցներ արձակել Արարատ-2 ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ 23-ամյա կասկածյալին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+