211652_close_icon
views-count5085 դիտում article-date 15:21 06-10-2021

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուք սառնարանից հայտնաբերել են բջջային հեռախոսներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2021 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Գ. Պ.-ի կողմից կալանավորված անձ Ա. Կ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:
 
Զննության արդյունքում սառցախցիկի վերին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման լար և 3 բաժանորդային քարտ:
  
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր