211652_close_icon
views-count2947 դիտում article-date 14:14 18-11-2025

«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։

Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝   200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Նմանատիպ նյութեր