211652_close_icon
views-count1063 դիտում article-date 14:16 06-10-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 5-ից 6-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանքի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր