211652_close_icon
views-count44096 դիտում article-date 10:47 06-10-2021

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք  է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արարատի մարզային թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել եկաթուղու վրայից։

Օպերատիվ են գործել նաև «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները, իսկ «06»-ի վարորդը գծերի վրայից անցնելիս է եղել, երբ մեքենան խնդիր է ունեցել, և նա դուրս է եկել ավտոմեքենայից, որպեսզի խնդիրը լուծի, մի պահ գնացել է ավտոմեքենայի մոտից, ապա վերադարձել և տեսել է ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր