211652_close_icon
views-count2898 դիտում article-date 11:13 05-10-2021

ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան՝ կորոնավիորւսի թեստի համար

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն նոր հրաման է ստորագրել։ Այս մասին  տեղեկանում ենք ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։

Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։

Նմանատիպ նյութեր