Երկու բառով ներկայացնեմ Իրանի արտգործնախարարի մտքերը. Աննա Դավթյան-Գևորգյան
«Քանի որ հիմա էլ ԻԻՀ արտգործնախարարի հարցազրույցի պատառիկները տարածելով են հուսավառվելու, որ Շուշին հետ են բերելու, երկու բառով նախարարի արտահայտած ԲՈԼՈՐ մտքերի մասին», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աննա Դավթյան-Գևորգյանը:
«- Իրան Ադրբեջան քաղաքական ու հասարակական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են,
Հ.գ. ողջ պատկերը ներկայացնելը չի նշանակում նսեմացնել բարիդրացիական հարաբերություններ, նշանակում է՝ թույլ չտալ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ»:
«- Իրան Ադրբեջան քաղաքական ու հասարակական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են,
- Իրանը ողջունել է Ղարաբաղի "ազատագրումը" Ադրբեջանի կողմից,
- պատերազմի ընթացքում Իրանի դիրքորոշումը ողջունվել է Ադրբեջանի կողմից,
- բայց տարածաշրջանում սիոնիստական ու ահաբեկչական ուժերի ներկայությունը ընդունելի չէ Իրանի կողմից,
- Հայաստան-Իրան ճանապարհի մի հատվածը "տարածքների ազատագրումից" հետո անցնում է Ադրբեջանի միջով։ Բայց իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է, կարելի էր նախօրոք ասել, որ ընթացակարգեր են փոխվելու, այդ մասին քննարկել է Նյու Յորքում իր ադրբեջանցի կոլեգայի հետ,
Հ.գ. ողջ պատկերը ներկայացնելը չի նշանակում նսեմացնել բարիդրացիական հարաբերություններ, նշանակում է՝ թույլ չտալ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ»: