Եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու. Վիգեն Սարգսյանը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ռեյտինգային համակարգով Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը ուղերձով դիմել է քաղաքացիներին:
«Ուզում եմ ձեզ այսօր խոստանալ միայն մեկ բան, եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու ինձ և իմ գրասենյակի աշխատակիցներին»,- ասաց նա և նշեց, որ աշխատելու են մշտական հիմունքներով:
«Այսօր մեր երկիրը կանգնած է շատ կարևոր ընտրության առջև. մի կողմից մեզ պատում է նախկինում կատարված սխալների մտահոգությունների և ցավի զգացումը, մյուս կողմից մենք տեսնում ենք ապագայի անորոշություն և բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են մեր երկիրը գլորել ձորը»,- ասաց նա: