211652_close_icon
views-count21078 դիտում article-date 22:06 02-10-2021

Վանաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հայտանբերվել և Տարոնի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Վահե Գ.-ն, որը ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Առանց խափանման միջոցի:

Վահե Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր