211652_close_icon
views-count1167 դիտում article-date 14:15 15-11-2014

Սևանի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարուժան Ա.-ն, որը 2014 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի, 178 հոդվածի 1-ին մասի և 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր