211652_close_icon
views-count3370 դիտում article-date 11:05 02-10-2021

Մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումը․ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր։

Այս մասին հոկտեմբերի  1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝  անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։

«Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է տեղի ունենալ»,-նշել է Ա. Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր