211652_close_icon
views-count2438 դիտում article-date 09:44 02-10-2021

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է.
«Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից` Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Արարատյան դաշտի ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող, ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրված և վերլուծված երկրատարածական տվյալները:

Ատլասում առկա է, ինչպես քարտեզագրական, այնպես էլ վիճակագրական տեղեկտվություն: Այն բաղկացած է 48 թեմատիկ քարտեզներից»:

Ատլասին կարող եք ծանոթանալ այստեղ 
http://meteomonitoring.am/page/559...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր