«Մենք ամբաստանյալ չենք, մենք հերոս ենք․․․»․ Մեկնարկել է Ագարակում Փաշինյանի այցը խոչընդոտողների դատավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
aravot.am-ը գրում է. Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 3 նիստերի դահլիճում ամբաստանյալները ստիպված էին տեղավորվել ոչ թե իրենց համար նախատեսված տեղում, այլ դահլիճում։
27 ամբաստանյալ, որոնցից մեկը՝ անչափահաս մեղադրվում են 2021թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ այցի ընթացքում կատարած խուլիգանության հոդվածի հատկանիշներով։
Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի, նրանք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ 27-ից 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, որով նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ կալանք մեկ ամիս ժամկետով։
Մանրամասներն՝ այստեղ