3785 դիտում
20:40 08-04-2021
Շուշիի մատույցներում հերոսաբար զոհվել է նաև Էդվարդ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yelaket.am
Yelaket.am-ը գրում է. Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը ծնվել էր 1993 թվականին։ Ավարտել էր Սևան քաղաքի դպրոցներից մեկը: Ընդունվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, սակայն ուսումը կիսատ թողել ու մեկնել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո մեկնել էր արտերկիր։ Հունաստանում ապրում էր մոր հետ։ Սակայն նրա տեսակն այնպիսին էր, որ արտերկրում երկար մնալ չէր կարող։ Վերադարձավ, ընտանիք կազմեց, ունեցավ մեկ զավակ, իսկ 2018 թվականին ընդունվեց ոստիկանության զորքեր։ 2020-ին դիմեց Երևանի պետական համալսարաններից մեկը՝ արդեն այլ մասնագիտությամբ։ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց լայնամասշտաբ պատերազմ։ Էդվարդը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Ծառայակիցների հետ մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 29-ին, վերադարձավ տուն։ Երբ մի քանի օր տանն էր, հանդիպել էր գրեթե բոլոր բարեկամներին ու ընկերներին։ Նրանց խոսքով՝ կարծես հրաժեշտ էր տալիս։ Նոյեմբերի 2-ին մարտական տրամադրվածությամբ երկրորդ անգամ մեկնեց Արցախ։ Այս անգամ ծառայակիցների հետ մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։ Օրեր անց ոստիկանության զորքերի ծառայողները հայտնվեցին շրջափակման մեջ։ Ոստիկանները թեժ մարտեր էին մղում։
Օրեր անց պարզվեց, որ Էդվարդը նոյեմբերի 7-ին զոհվել էր Շուշիի մատույցներում։
Էդվարդի որդին՝ Վահեն, այսօր հպարտորեն ասում է, որ հերոսի զավակ է, նաև հպարտ է, որ Սևան քաղաքի այն դպրոցում, որտեղ հայրն է սովորել, նրա անվամբ դասարան կա: Էդվարդի այն ցանկությունը, որ որդին պիտի հպարտանա հերոս հայր ունենալու համար, դարձավ իրականություն:
Մանրամասներն՝ այստեղ
Օրեր անց պարզվեց, որ Էդվարդը նոյեմբերի 7-ին զոհվել էր Շուշիի մատույցներում։
Էդվարդի որդին՝ Վահեն, այսօր հպարտորեն ասում է, որ հերոսի զավակ է, նաև հպարտ է, որ Սևան քաղաքի այն դպրոցում, որտեղ հայրն է սովորել, նրա անվամբ դասարան կա: Էդվարդի այն ցանկությունը, որ որդին պիտի հպարտանա հերոս հայր ունենալու համար, դարձավ իրականություն:
Մանրամասներն՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17831 դիտում
13:53 21-04-2021
Արցախում հերոսաբար զոհվել է նաև հայտնի տեսանյութի հրամանատարը՝ Արթուր Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yelaket.am
16222 դիտում
18:03 08-11-2020
Մարտերը շարունակվում են Շուշիի մատույցներում. կատարվում են մաքրման աշխատանքներ. Շուշիի քաղաքապետ
13156 դիտում
13:50 24-06-2021
Չարչյանը Շուշիի ազատագրման օրը հենց Շուշիի մատույցներում՝ վրանային հոսպիտալում կյանքեր էր փրկում. Գ. Գևորգյան
Այս բաժնից
490 դիտում
20:23 29-04-2024
Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը
505 դիտում
19:57 29-04-2024
Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը․ Ռուբեն Մելիքյան
484 դիտում
19:39 29-04-2024
Գիտության մասին պետք է շատ խոսել. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ