211652_close_icon
views-count992 դիտում article-date 09:46 29-09-2021

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան հակամարտության հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով խորհրդային բոլոր հանրապետությունների նման այն տարիների գործող խորհրդային սահմանադրաիրավական դաշտի հիման վրա հռչակեց իր անկախությունը եւ հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, որին  Ադրբեջանը պատասխանեց ռազմական ագրեսիայով եւ օկուպացրեց արդեն անկախ հռչակված Արցախի 60 տոկոսը: 

Արցախյան հակամարտության ողջ ընթացքը փաստում է, որ այն տարածքային խնդիր, առավել եւս՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջ չէ, հետեւաբար՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի նախապայման հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, երբ ողջ աշխարհը հայտարարում է, թե Արցախի Հանրապետության կարգավիճակի, այն է՝ տեղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը լուծված չէ, տրամաբանական չէ եւ տանելու է փակուղի: Հետեւաբար՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ համագործակցության վերսկսման գործընթացի տորպեդահարողները հենց Թուրքիան ու Ադրբեջանն են, եւ այդ հարցում սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ վերջիններս չեն հրաժարվի իրականությունը կեղծելու իրենց մարտավարությունից եւ չեն առաջնորդվի միջազգային իրավունքի առաջնային, հանրահայտ նորմերով:

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով, իսկ այն չի կարող արվել առանց այդ ամենի խոչընդոտ հակամարտության լուծման շուրջ քաղաքական երկխոսության մեկնարկի: Իսկ սահմանների դեմարկացիայի եւ երկխոսության հարցերով հարթակ կարող է դառնալ նաեւ Թբիլիսին, ինչի մասին հայտարարություն էր տարածել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առավել եւս, որ Վրաստանը նույնպես վիճելի սահմանային հարցեր ունի Ադրբեջանի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր