211652_close_icon
views-count845 դիտում article-date 13:54 28-09-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը` նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, զենք-զինամթեքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 16 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր