211652_close_icon
views-count1041 դիտում article-date 20:09 01-09-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը: Յուրացման` 2, ավազակային հարձակման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 19 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելո` 3, գողության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 43-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր