692 դիտում
18:44 27-09-2021
ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Կողմերն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատակազմի կարիքներին, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման առաջնահերթություններին, քննարկել երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները եւ ծրագրերի արդյունավետ իրականացման ուղիները:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել ՄՀԻ-ի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը: Հակոբ Արշակյանն արժեւորել է կառույցի կողմից իրականացվող աշխատանքը խորհրդարանական հանձնաժողովների, աշխատակազմի հետ:
ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ համատեղ իրականացվող ծրագրերն արդյունավետ են, նպաստում են խորհրդարանի աշխատակազմի կարողությունների եւ հմտությունների զարգացմանը:
Ջեյմս Դե Ուիթը, ընդգծելով նախկին արդյունավետ համագործակցությունը, մանրամասն ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակազմերի դասընթացները, փոխանակման ծրագրերը, ԱԺ աշխատակազմի շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված ծրագրերը:

Նմանատիպ նյութեր
1035 դիտում
15:03 22-10-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը
955 դիտում
16:58 24-01-2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Մոլդովայի ՆԳՆ պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը
1194 դիտում
23:06 14-10-2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Չիլիի արտգործնախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
316 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
901 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան