1029 դիտում
15:03 22-10-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը:
Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը՝ Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և կրթության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնմանը և միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորմանը վերաբերող հարցեր: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը փոխվարչապետին է ներկայացրել այս ուղղություններով արդեն իսկ մեկնարկած համատեղ ծրագրերը` վստահություն հայտնելով դրանց շարունակականության վերաբերյալ:
Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը փոխվարչապետին է փոխանցել նաև Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամադ Ալ Կասիմիի ողջույնները` վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր
1710 դիտում
20:04 21-10-2022
ՀՀ-ն պատրաստ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ. Վահագն Խաչատուրյան
1723 դիտում
21:58 16-12-2021
«Լավ փորձ է կուտակվել». Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
960 դիտում
13:44 27-07-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին
Այս բաժնից
601 դիտում
23:37 01-05-2024
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին