2222 դիտում
13:26 27-09-2021
Բուդեսթագի ընտրություններում հաղթել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը
Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել Է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ Է տարել Բուդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՍ/ՔԴՄ դաշինքը ստացել Է ձայների 24,1 տոկոսը. ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Է, որ դա պատմության մեջ նրա աջակցության ամենացածր մակարդակն Է: «Կանաչները» ստացել են ձայների 14,8 տոկոսը, «Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը» (ԳԱԴԿ)՝ 11,5 տոկոսը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 10,3 տոկոսը:
«Ձախերը» հավաքել են ձայների 4,9 տոկոսը՝ չհաղթահարելով հինգտոկոսանոց արգելքը: Ելքահարցումների արդյունքներով՝ գերմանական հեռուստաալիքները տարբեր կանխատեսումներ են հաղորդել:
ZDF հեռուստաալիքի հարցման համաձայն, ընտրություններում հաղթանակ են տարել սոցիալ-դեմոկրատները այն դեպքում, երբ ARD ալիքը նշել Է ԳՍԴԿ-ի եւ ՔԴՍ/ՔԴՄ-ի ձայների հավասարությունը: Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չԷր առաջադրել այդ ընտրություններում եւ կանցլերի պաշտոնը կթողնի16 տարի իշխանության գլուխ գտնվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
2929 դիտում
15:51 24-10-2016
Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս խորհրդարանական կոալիցիայից
2189 դիտում
11:13 05-09-2016
Գերմանիայի տեղական ընտրություններում միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը հաղթել է Մերկելի կուսակցությանը
Այս բաժնից
598 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1045 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին