Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս խորհրդարանական կոալիցիայից
Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու մասին, ինչը նշանակում է կառավարության հրաժարական, հայտնում է Интерфакс գործակալությունը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իսա Օմուրկուլովը պարզաբանել է, որ Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս է գալիս մեծամասնության կոալիցիայից՝ դրա մաս կազմող խմբակցությունների հետ «քաղաքական հայացքների անհամաձայնության» պատճառով: Դուրս գալու մասին որոշումը կայացվել է երկուշաբթի՝ խմբակցության նիստի ժամանակ:
Ղրղզստանի սահմանադրությամբ՝ մեծամասնության կոալիցիայից խմբակցություններից մեկի դուրս գալը հանգեցնում է կառավարության հրաժարականին: