Գերմանիայի տեղական ընտրություններում միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը հաղթել է Մերկելի կուսակցությանը
Գերմանիայի հյուսիս-արևելյան Մեկլենբերգ շրջանում նախօրեին կայացած տեղի ընտրություններում, ըստ ընտրատեղամասերի հարցման արդյունքների, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը առաջ է անցել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից, հաղորդում է BBC-ն։
Վերջինս ստացել է ձայների 19 տոկոսը և հայտնվել 3-րդ հորիզոնականում։
Միգրացիայի դեմ հանդես եկող կուսակցությունը ստացել է ձայների 21 տոկոսը և հայտնվել 2-րդ տեղում՝ առաջ թողնելով ձախկենտրոն Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը հավաքել է ձայների առնվազբ 30 տոկոսը։
Վերլուծաբանները տեղական օրենսդիր մարմնի այդ ընտրությունները գնահատում են որպես ստուգում՝ 2017 թվականին համընդհանուր ընտրություններից առաջ։