211652_close_icon
views-count11170 դիտում article-date 19:54 25-09-2021

Բոսֆորում բախվել են ռուսական և թուրքական բեռնանավերը

Բոսֆորի նեղուցում վթար է տեղի ունեցել, բախվել են ռուսական «Русич-10» և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը:

Այս մասին հայտնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական առափնյա ոստիկանության հայտարարությանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ 128 մետրանոց ռուսական բեռնանավը վերադառնում էր Ռուսաստան Թուրքիայի Բուրսա  նահանգից:  Իսկ 90 մետրանոց թուրքական բեռնատար նավը  Թուրքիայի Քոջաելի նահանգից մեկնում էր Քարադենիզ Էրեղլի նավահանգիստ, որը գտնվում է Սև ծովի ափին:

Տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավերը: Որպես վթարի պատճառ առաջ է քաշվում թուրքական բեռնատար նավի ղեկավարման հետ կապված տեխնիկական խնդիրը:

Նմանատիպ նյութեր